Այսօր` մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 26-ամյա Գևորգ Թադևոսյանի վարած Mercedes G500 մակնիշի 50 АТ 101 համարանիշի և 24-ամյա Էմմա Մանգասարյանի վարած Volkswagen 34 NՍ 436 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մանրամասները` shamshyan.com-ում: