Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 34-ի:
Հայտնի է, որ մետրոյում պայթյունի հետևանքով սպանվել է 20 մարդ, 14 մարդ զոհվել է օդանավակայանի պայթյունների հետևանքով:
Վերջին տվյալների համաձայն՝ 136 մարդ վիրավոր է: