ԱՄՆ Օհայո նահանգի Նորտ-Քոլեջ-Հիլ քաղաքում ձերբակալվել է տեղի դպրոցներից մեկում որպես անվտանգության աշխատակից աշխատող 20-ամյա Քրիստոֆեր Դարնել Ֆեյլսը: Ինչպես հայտնում է DailyMail-ը, երիտասարդը ձերբակալվել է չար կատակի համար:
Նշվում է, որ նա որոշել է «օյին խաղալ» քաղաքի միանգամից երեք դպրոցների անվտանգության աշխատակիցների գլխին՝ օգտվելով շատ հին ու փորձված մեթոդից՝ վերցրել է հեռախոսը, զանգահարել այդ դպրոցներ ևւ հայտնել դրանցում տեղադրված ռումբերի մասին: Ոստիկանությունն աառանց դժվարությունների հայտնաբերել է զանգահարողին և ձերբակալել: Հայտնվում է, որ դպրոցներից մեկի աշխատակիցներին երիտաարդը գումար է պահանջել, իսկ մյուս երկուսում՝ ուղղակի խուճապ առաջացրել: