Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին:
Ըստ նախնական տվյալների այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: