Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկին կից շինությունում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 56-ամյա Դ. Դ.-ի դին: