Պատահարներ 

Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը 72 մարդ է սպանել

Ru.euronews.com կայքի փոխանցմամբ՝ Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, իսկ 300-ից ավելի մարդ վիրավորվել է:

Հայտնում է, որ զոհերի մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:  Պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող այգում, մանկական խաղահրապարակից մի քանի մետր այն կողմ: Այցելունների աննախադեպ մեծ թիվը պայմանավորված է եղել այն հանգամանքով, Պակիստանի քրիստոնյաները նշել են Զատկի տոնը:

Նույն շարքից