Պատահարներ 

Ծեծկռտուք շախմատային հանդիպման ժամանակ

Ուկրաինական Նիկոլաևում շախմատի մրցաշարի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի 2015 թվականի չեմպոն Անաստասիա Ռահմանգուլովայի մասնակցությամբ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ռահմանգուլովան ակնհայտ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, ով, հասկանալով դա, սկսել է ժամանակ ձգել` իմաստ չունեցող քայլեր կատարելով:

Դա Ռահմանգուլովայի կողմից անարգալից վերաբերմունք է ընկալվել: Իսկ հետո խաղի մեջ է մտել վերջինիս մարզիչը, նա իր սանին աջակցելու փոխարեն երկու անգամ հարվածել է նրա հակառակորդին, ով ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը: Ավելի ուշ Ռահմանգուլովան ներողություն է խնդրել, իսկ նրա մարզչին ամենայն հավանականությամբ կորակազրկեն:

Նույն շարքից