Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում 30-ամյա Աշոտ Հովսեփյանը իր վարած Mitsubishi Golt մակնիշի 34 QM 262 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա-Թազա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքոով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամանս՝ սկզբնաղբյուր կայքում