Պատահարներ 

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. տանտերը դեմքի շրջանում այրվածքներ է ստացել.լուսանկարներ

Մարտի 29-ին՝ ժամը 06։12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Սերոբի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. տեղեկացնում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։42-ին:

Մասամբ այրվել է 1964 թ. ծնված Ա. Տ.-ին պատկանող բնակարանի ննջասենյակի (մոտ 10 քմ) գույքը և ջերմահարվել լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 6 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Տ-ը (դեմքի շրջանում այրվածքներով) ինքնուրույն դուրս է եկել բնակարանից: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:

3 4 6 7

Նույն շարքից