Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր ՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Բալասանյանի վարած Mercedes Vito մակնիշի E 003 MC 126 համարանիշի, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Հակոբյանի վարած Audi 80 մակնիշի 35 OV 108 համարանիշի և Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 47-ամյա Վասիլ Մամաջանյանի վարած Opel Astra մակնիշի 34 CL 158 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Լոռու մարզի Օձուն գյուղ բնակիչ, 70-ամյա Շողիկ Մամաջանյանը տեղում մահացել է: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհին կայանված ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում