Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գևորգյանը իր վարած Mercedes Benz E200 մակնիշի 29 ԼՕ 033 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկության մի քանի նշանների ու բետոնե սյուներին և գլխիվայր մոտ 70 մետր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին առաջինը օգնության հասած քաղաքացիները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի հերթապահ բժիշկների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: