Պատահարներ 

Երևանում բախվել են Մայր Աթոռի գործավարի Nissan-ն ու ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողի Ford-ը

Երեկ` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոոցում բախվել են Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Թիլիքյանի վարած Nissan մակնիշի 34 DV 431 համարանիշի և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Հարությունյանի վարած Ford մակնիշի 1991 YC 12 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, 38-ամյա Եվգենի Կուզնեցովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: '

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` shamshyan.com-ում:

Նույն շարքից