Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` ապրիլի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել են կայանված վիճակում գտնվող, Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: