Երեկ ` ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Նուբարաշեն-Դավիթբեկ փողոցների խաչմերուկում, բախվել են Խարբերդի բնակիչ, 28-ամյա Շամիր Ափինյանի վարած Nisan մակնիշի 34 VT 472 համարանիշի և Սարի-Թաղի բնակիչ, 59-ամյա Գալուստ Գրիգորյանի վարած Лада մակնիշի 33 LT 614 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Лада-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորուհուն` 54-ամյա Հասմիկ Դուշիկյանին, մարմանական վնասվածքներով տեղափոխել են Էրեբունու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրանք ամուսիններ էին:
Nissan մակնիշի ավտոմեքենան տապալել է հետիոտների համար փողոցն անցնելու լուսացույցը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հովիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։