Պատահարներ 

Ալյասկայում օդանավի վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել

analitik.am

Ալյասկայում վթարի է ենթակվել մի փոքր օդանավ, երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստաալիքը:

Օդանավի վթարը եղել է Ալյասկայի Ադմիրալտի կղզու լեռնային տեղանքում: Օդանավը ընկել է Անգուն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում գտնվողներից երեքը զոհվել են, մեկ կին ողջ է մնացել և հիվանդանոց տեղափոխվել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն շարքից