Ապրիլի 12-ին, ժամը 14.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Reno» մակնիշի CA5272BH պ/հ ծանր բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վ. Ռ., ՈՒկրաինայի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականցրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: