Shamshyan.com_ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 75 QC 075 համարանիշի, Mercedes մակնիշի 82 OQ 001 համարանիշի և Jaguar մակնիշի 34 MD 568 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 75 QC 075 համարանիշի Mercedes-ը կողաշրջվելով հայտնվել է բենզալցակայանի տարածքում, մյուս Mercedes-ը հարվածել է ծառի կոճղին, իսկ Jaguar-ն էլ գետնին է տապալել թույլատրելի արագությունը սահմանափակող երկաթյա ցուցանակը:
Մանրամասն՝