Երեկ՝ ապրիլի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Ոսկանյանը իր վարած Վազ 21011 մակնիշի 33 DՏ 051 համարանիշի ավտոմեքենայով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ա. Միքայելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։