Պատահարներ 

Երևանում բախվել են «Opel»-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են ՎԱԶ-2106 43 OՏ 012 համարանիշի և «Opel» մակնիշի 34 OA 714 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև հրշեջ-փրկարարների խումբը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը:

Նույն շարքից