Այսօր` ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում` Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվելով` հայտնվել տնամերձ տարածքում:
Վթարի հետևանքով 1 հոգի` ՌԴ քաղաքացի, 59-ամյա Կազբեկ Կուդզաևը տեղում մահացել է իսկ մեկ հոգի` ՌԴ քաղաքացի, 37-ամյա Էդուարդ Կուստաևը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։