Գյուղատնտեսություն 

Խաղողագործներին կրկին խոստումներ են տվել

analitik.am

Այսօր  կառավարության մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ քաղցրաշենցի խաղողագործներ, որոնք պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:Նրանք պահանջում են  նախորդ տարի մթերված խաղողի գումարները: Գյուղացիներին մի քանի անգամ խոստացել են վճարել, սակայն խոստումը չեն իրագործել։  Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք է 185 միլիոն դրամ։

Նշենք, որ «Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը,ովքեր եւս այսօր ժամանել էին կառավարության շենք:Խաղողագործներին կրկին խոստացել են մթերած խաղողի պարտքը  մինչեւ մայիսի 10-ը վճարել ամբողջությամբ։

Նույն շարքից