Բլոգ 

Չինացի մոդելավորողը ձվերով հարսանեկան զգեստ է պատրաստել

analitik.am

Չինացի մոդելավորող Կուն Նինը Երկրի օրվա պատվին հազար ձվից պատրաստված հարսանեկան զգեստ է ներկայացրել. հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին:

Զգեստի ստեղծման համար Նինին երկու օր է հատկացվել:

Առաջին անգամը չէ, որ Կուն Նինն անսովոր հարսանեկան զգեստներ է կարում:  2015-ի դեկտեմբերին նա զգեստ էր ներկայացրել շնչառական դիմակներից: Դրանով մոդելավորողը քայլել է փողոցներով` ի նշան բողոքի Պեկինում օդի աղտոտվածության դեմ:

Չի բացառվում, որ զգեստը ստեղծվել էր նաեւ Կուն Նինի բանաստեղծությունների նոր ժողովածուին աջակցելու համար, որը հրապարակվել է այս շաբաթ: Բանաստեղծություններից մեկում պատմվում է հազար ձվի մասին:

Նույն շարքից