Պատահարներ 

Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա նաև հղի կին

Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

«Մեկը վիրահատարանում է, մյուսին կատե են իջացրել, իսկ մնացած տուժածները վերակենդանացման բաժանմունքում են»,-հայտնեցին ԲԿ-ից:

Ի դեպ տուժածների մեջ կա նաև հղի կին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նույն շարքից