Պատահարներ 

Հրդեհ Խարբերդում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Խարբերդի ամառանոցների 8-րդ փողոցում՝ բնակելի տնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.24-ին, մարվել՝ 03.31-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Վ.-ին պատկանող տնակը՝ կենցաղային իրերով (54 քմ):

Նույն շարքից