Պատահարներ 

Բախվել են մարդատար ГАЗель-ն ու Peugeot-ն. գնդապետի որդի ներկայացած վարորդը եղել է խմած

analitik.am

Ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` Կիլիկիա գարեջրի գործարանի և կենտոնական ավտոկայանի մոտ բախվել են Կամո Վարդանյանի վարած թիվ 68 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 09 97 Տ համարանիշի և Peugeot մակնիշի 34 QT 279 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանին, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

58d0e6a45f2315201991b7acc91a82e8

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Նույն շարքից