Lamborghini ընկերությունը ներկայացրել է նոր` առավել ագրեսիվ տեսք ունեցող թափքով Huracan կուպեն: Ինչպես գրում է Motor.ru-ն` ածխածնի մանրաթելից պատրաստված թյունինգային մոդելը գնահատել են 19 850 եվրո:
Huracan-ի նոր թափքը ներառում է դիմացի սպոյլերը, դիմացի և հետևի թափարգելների ածխածնային վերնամասերը, ինչպես նաև հետևի հակաթևը:
Lamborghini Huracan-ը համալրված է 5.2 լիտր ծավալով V10 ատմոսֆերային շարժիչով, որը 610 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:
Կուպեն 100 կմ/ժամը զարգացնում է 3.2 վայրկյանում: Մեքենայի առավելագույն հզորությունը կազմում է 325 կմ/ժամ: