Oddity central-ը ներկայացրել է իտալացի նկարիչ Ֆլավիո Ապելի անհավանական թվացող ստեղծագործությունները, որոնց նայելիս չես կարող պատկերացնել, որ դրանք լուսանկարներ չեն:
Իտալացի վարպետի գեղանկարներում պատկերված է մարդկային աչքը: Նա անչափ մանրակրկիտ աշխատանք է տանում յուրաքանչյուր կտավ ստեղծելիս, իսկ արդյունքն ուղղակի ապշեցուցիչ է ստացվում: Զարմանալի չէ, որ ամեն մի կտավը նա նկարում է 20-150 ժամվա ընթացքում:
Իտալացու խոսքով` նկարչությունն իր համար հոբի է եղել, իսկ գեղանկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել բավականին հասուն տարիքում:
Նրա գործերում պատկերված են ինչպես իր ծանոթների ու բարեկամների, այնպես էլ անծանոթ մարդկանց աչքեր: