Գերեզմանատունը վերջին վայրն է աշխարհում, որտեղ կարելի է պատկերացնել օդորակիչ, բայց ոչ Ֆիլիպիններում, գրում է boredpanda.com-ը:
Պորտալի փոխանցմամբ՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող չինական գերեզմանատունը հիշեցնում է «մահացածների քաղաք», որտեղ գրեթե յուրաքանչյուր գերեզման մի տուն է` իր խոհանոցով, ննջասենյակներով և լոգարաններով:
Գերեզմանային քաղաքը հաճախ անվանվում է նաև «Մահացածների Բևերլի Հիլզ», որտեղ այցելում են մահացածների հարազատները և մի երկու օր անցկացնում իրենց հանգուցյալների հետ: