Ավստրալա-բրիտանական Rio Tinto կոնցեռնի աշխատակիցները չափազանց հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են հայտնաբերել Արևմտյան Ավստրալիայի Արգայլ հանքում, աճուրդին դրա արժեքը կարող է գերազանցել չորս մլն դոլարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2,83 կարատ կշռող ադամանդը, որը հայտնի է որպես «մանուշակագույն Արգայլ» (Argyle Violet), Argyle pink diamonds ընկերության ամենամյա վաճառքի կենտրոնական առարկան կդառնա: Դրա ճշգրիտ արժեքը դեռևս պիտի պարզեն:
Australian պարբերականը պարզաբանում է, որ ենթադրվում է, թե գնորդները պատրաստ կլինեն մեկից երկու մլն դոլար վճարել մեկ կարատի դիմաց:
Rio Tinto-ից հայտնել են, որ հանքում աշխատանքի 32 տարվա ընթացքում ամենամյա վաճառքներին հաջողվել է ներկայացնել վերամշակված մանուշակագույն ադամանդի ընդամենը 12 կարատ: