Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նոր Kicks քրոսովերը, որը դարձել է 2016թ․ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեքենան։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, նորույթը ստեղծվել է V պլատֆորմի հիման վրա և համալրված է 1․6լ աշխատանքային ծավալով, 411 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով։
Մեքենայի արտադրությունն իրականացվելու է Մեքսիկայում, ինչից հետո այն վաճառքի կհանվի աշխարհի 80 երկրում։