Մայրական բնազդը հատուկ է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին։ Ասվածի ապացույցն են ստորև ներկայացված լուսանկարները, որում երևում են, թե ինչպես է սագ մայրիկը կատաղությամբ հարձակվում մի 5-ամյա աղջկա վրա՝ փորձելով վտանգից պաշտպանել իր ձագերին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սագը ճանկերով խրվել է իր ձագուկներին չափից ավելի շատ մոտեցած երեխայի մազերի մեջ, ինչից հետո փոքրիկն ընկել է գետնին ու սկսել լաց լինել։
Զարմանալի տեսարանը լուսանկարել է երեխային հարևանուհին, ով ավելի ուշ լուսանկարները ներբեռնել է համացանց, որտեղ դրանք արագորեն տարածվել են։