Այսօր տեղի ունեցավ պաշտոնական հավանության արժանացած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը՝ այն հանրությանը և շահագրգիռ սուբյեկտներին հասանալի դարձնելու համար, իսկ ովքեր կցանկանան ուսումասիրել այն, կարող են նաև առաջարկներ ներկայացնել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հանավանության արժանացնելով հայեցակարգը, լրացուցիչ խնդիր առաջադրեց հանձնաժողովին, որ կազմակերպվեն քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ՝ կապված հայեցակարգի դրույթների կենսագործման հետ, ամփոփվեն քննարկումների արդյունքները, ինչը հնարավորություն կտա բարելավել լուծումները կամ լրացուցիչ մոտեցումներ մշակել:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ պետք է նկատի ունենալ, որ ՀՀ Նախագահի իրավասությունն էր՝ որպես նախաձեռնության սուբյեկտ, ընդունել կամ մերժել հայեցակարգը, ընդունել որոշակի նկատառումներով կամ վերապահումներով: «Այս պարագայում հայեցակարգն ընդունվել է ամբողջությամբ՝ երկու նկատառումներով: Դրանցից առաջինն այն է, որ հայեցակարգը դեռևս չի պարունակում այնպիսի հարցերի համոզիչ լուծումը, ինչպիսին, օրինակ, երկրի ատաքին և ներքին անվատանգության երաշխավորումն է, Կառավարության կայունության հիմնախնդիրը, որը կիսանախագահական կամ նախագահական համակարգի պարագայում հարաբերականորեն ավելի պարզ էր, իսկ խորհրդանական կառավարման համակարգի պարագայում, գոնե այս հայեցակարգում ներկայացված մոտեցումների շրջանակում, ամբողջական չէ: Այս նկատառումից ելնելով էլ ՀՀ Նախագահն առաջարկեց այդ քննարկումները կազմակերպել նաև քաղաքական կուսակցությունների հետ՝ առավել ռացիոնալ լուծումներ գտնելու համար»,-ասաց նա և վստահեցրեց, որ այդ հարցերի առումով հանձնաժողովն ուսումնասիրել է միջազգային փորձը:
«Հանձաժողովը պետք է կարողանա տասն ամսվա ընթացքում սեղանին դնել բարեփոխումների փաթեթը, մենք քաղաքական կուսակցությունների հետ այդ հրատապ հարցերը քննարկելու լրացուցիչ ժամանակացույց կսահմանենք, և վերջնական ամփոփումը կներկայացվի ՀՀ Նախագահին, ով կորոշի, թե այն ինչ ձևով է ներկայցվելու խորհդարան»,-ասաց նա և նշեց, որ միջազգային փորձագետների հետ քննարկումները ևս շարունակվում են:
Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հայտարարությունը, որով հանձնաժողովը նախ՝ դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին՝ առաջարկելով հանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ (թիվն իրենք են որոշում), երկրորդ՝ մինչև սույն թվականի մայիսի հինգը հանձնաժողովին տրամադրել նկատառումներ՝ հայեցակարգում ամրագրած մոտեցումնեի կենսագործման վերաբերյալ, երրորդ՝ հանձնաժողովին տրամարդել այն անձանց, մասնագետների ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի արձագանքին, ապա նա ասաց, որ միայն ՀՅԴ-ի կողմից են ստացել նկատառումներ, և կուսակցության հետ կհամաձայնեցնեն քննարկումների ժամանակացույցը: Նա հավելեց, որ կսպասեն մյուս կուսակցությունների արձագանքին:
Գագիկ Հարությունյանը կոչ արեց չանդրադառնալ միայն կառավարման համակարգի փոփոխությանը, քանի որ սահմանադրական բարեփոխումները շատ լայն ընդգրկում ունեն, և հանձնաժողովն այս փուլում աշխատում է բոլոր լուծումների ուղղությամբ, որոնք կառավարման համակարգի հետ քիչ են կապված: «Սակայն, միաժամանակ, մենք աշխատելու ենք ամբողջականացնել խորհրդարանական կառավարման համակարգը, ներկայացնել հնարավոր լուծումները և այն բաց տեղերը, որոնք այդ քննարկումների արդյունքում կլինեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների քննադատների այն գնահատականին, թե սա արվում է իշխանության վերարտադրման համար, Գագիկ Հարությունյանը պատասխանեց.«Այնպիսի հարցերը, որոնք վաղուց սուբյեկտիվ կամ այլ նկատառումներից ելնելով՝ արծարծվում են, ուղղեք այդ մարդկանց կամ նրանց քաղաքական ընդդիմախոսներին: Մասնագիտացված հանձաժողովը մշակում է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նպատակն այս երկի իրավական կարգի հետագա բարեփոխումն է և կայուն զարգացման նախադրյալների ստեղծումը: Ցանկացած քաղաքական կուսակցություն այդ լուծումների շրջանակներում հնարավորություն կունենա ինքնադրսևորվելու, իսկ թե ինչ ձևով, ինչ չափով՝ դա արդեն կասի ընտրողը: Հայեցակարգը և սրա հիման վրա նախագիծը մշակվելու է այնպես, որ հայեցողության սահմանները խիստ հստակեցվեն, իշխանությունների հանրային իրավական պատասխանատվությունը որոշակիացվի, ընտրական համակարգերը լինեն այնպիսին, որ գոնե այսօրվա աղաղակող բացերը, թերությունները չլինեն: Այսինքն՝ բոլոր օբյեկտիվ նախադրյալներն ստեղծվելու են երկրի կայուն իրավական զարգացումը և հատկապես՝ իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար, որ վերջին հաշվով՝ մենք ունենաք Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է, նրա անօտարելի իրավունքը»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության լիազորություններին՝ ՍԴ նախագահն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է դիտվի որպես պետության կամ համակարգի համար խորթ երևույթ, ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է պետական համակարգի հավասարակշիռ զարգացումը երաշխավորելու համար և պետք է ունենա անհրաժեշտ և բավարար լիազորություններ:
Բացի այդ՝ նա հայտնեց, որ չափազանց մեծ կարևորություն է տրվում քաղաքացիական հասարակության դերակատարությանը՝ երկրի կայուն զարգացումը երշխավորելու և խնդիրներն առաջ քաշելու և լուծումներ գտնելու առումով: