Գյուղատնտեսություն 

Շարունակվում է խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը. մարվել է շուրջ 675 մլն

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացըշարունակվում է:

Մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն  թվով 9 ընկերություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ  ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Նույն շարքից