Վերլուծական 

Համաշխարհային պարտք. Ո՞ր երկրներին է հաջողվել նվազեցնել պարտքը (Մաս 3)

analitik.am

Analitik.am-ը նախկինում  անդրադարձել էր համաշխարհային պարտքին և վերջինիս բաղադրիչներին: Ստորև կներկայացնենք, թե որ երկրներին է հաջողվել վերջին տարիներին նվազեցնել պարտքերը:


Սկսենք նրանից, որ համաշխարհային պարտքն ուսումնասիրելիս բավականին հետաքրքիր է  Չինաստանի պարտքային վիճակը: Չինաստանի պետական պարտքը աճել է բավականին բարձր տեմպերով:  Եթե 2002թ-ին պարտքը կազմում էր  2,1 մլրդ. դոլար, ապա  2007թ-ի  այն մեծացել է ՝ հասնելով  7,4 մլրդ. դոլարի, իսկ 2014թ.-ին այն հասել է 28,2 մլրդ. դոլարի:  2007-2014 թ.թ. պարտքը մեծացել է չորս անգամ:  McKinsey  զեկույցում ասվում է, որ Չինաստանի պարտքը դեռևս կառավարվում է, սակայն ամեն վարկյան  այն կարող է անկառավարելի դառնալ, ինչը լուրջ վտանգ է ոչ միայն Չինաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի տնտեսության համար:



2007-2009թ.թ. ընդունված այն որոշումները, որոնք  վերաբերում էին պետական պարտքի կրճատմանն, այդպես էլ հնարավոր չի եղել իրագործել և դրանք մնացել են ցանկության մակարդակում: Զեկույցում ընդգրկված 47 երկրներից միայն ութին է  հաջողվել նվազեցնել ընդհանուր պարտքի հարաբերական մակարդակը:



Աղյ. 3. 

Ընդհանուր պարտքի հարաբերական մակարդակի նվազեցումը տարբեր երկրներում  2007-2014 թ.թ.



 

% ՀՆԱ

Իջեցում, տոկոս. կետեր

2007

2014

ԱՄՆ

277

269

8

Եգիպտոս

125

108

17

Սաուդյան Արաբիա

87

65

22

Ռումինիա

122

111

11

Ֆիլիպիններ

129

128

1

Իսրայել

212

190

22

Գերմանիա

266

258

8

Արգենտինա

56

40

16



Համեմատական  ավելի մեծ չափի նվազում հաջողվել է իրականացնել Սաուդյան Արաբիային և Իսրայելիս: Սակայն բացարձակ չափի պարտքի իջեցում արել է ԱՄՆ-ն:  Տարբեր երկրներում պարտքի տարբեր կետերի  մասով է իջեցվել ընդհանուր պարտքը՝ Արգենտինայում՝ պետական և ֆինանսական հատվածի պարտքի իջեցման, Իսրայելում՝ պետական, կորպորատիվ և ֆինանսական հատվածների պարտքի հաշվին, Սաուդյան Արաբիայում՝ պետական, տնային տնտեսությունների, ֆինանսական հատվածի պարտքի հաշվին:


ԱՄՆ-ում՝ առաջին հերթին ֆինանսական և տնային տնտեսությունների պարտքի նվազեցման հաշվին: Երկրներից ոչ մեկին չի հաջողվել չորս կետով էլ նվազեցնել պարտքը:

Նույն շարքից