Վերլուծական 

Համաշխարհային պարտք. Արգենտինան ամենաքիչ պարտքն ունի (Մաս 2)

analitik.am

 

Analitik.amանդրադարձել էր  համաշխարհային պարտքին: Այժմ ներկայացնենք դրա հիմնական բաղկացուցիչների վերլուծությունը: McKinsey-ի հեղինակները ուսումնասիրում են պետական կառավարման հատվածը (պետական պարտք), տնային տնտեսությունների հատվածը, ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածը (կորպորատիվ պարտք) և ֆինանսական հատվածը: 2014թ-ին մեծությամբ առաջինը եղել է պետական պարտքը, երկրորդ տեղում՝ կորպորատիվ պարտքը, այնուհետև ֆինանսական և տնային տնտեսությունների հատվածներն են եղել:



 Հետաքրքրական է, որ 2007-2014 թ.թ. առավելապես մեծ տեմպերով աճել է պետական պարտքը (աղյ. 2): Այս պարտքի միջին տարեկան աճը կազմել է  9,3%, իսկ բացարձակ աճը՝  25 մլրդ դոլար: Այս ֆոնի վրա տնային տնտեսությունների և ֆինանսական հատվածի աճի տեմպերը բավականին համեստ են:  Հատկանշական է, որ նախորդ ժամանակահատվածում (2000-2007 թ.թ) համաշխարհային պարտքի աճը հիմնականում ապահովվում էր ֆինանսական և տնային տնտեսությունների հատվածների պարտքի աճի հաշվին: Զեկույցի հեղինակները տվյալների հիման վրա անում են եզրակացություն, որ ներկայիս համաշխարհային պարտքի աճը կարող է բոլորովին այլ հետևանքներ առաջացնել՝ համեմատած նախորդ 2007-2009 թ.թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հետ:

 



Աղյ. 2.

Համաշխարհային պարտքի աճը և դրա հիմնական բաղկացուցիչները 2000-2014թ.թ.

 

2000-2007

2007-2014

Տարեկան

 միջին աճ%

Աճի բացարձակ չափ

Մլրդ. դոլար

Տարեկան աճի միջին տեմպ%

Աճի բացարձակ ծավալ

Մլրդ. դոլար

Ընդհանուր

7,3

55

5,3

57

Տնային տնտեսություններ

8,5

14

2,8

7

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

5,7

12

5,9

18

Պետություն

5,8

11

9,3

25

Ֆինանսական կազմակերպություններ

9,4

17

2,9

8



Եթե 2014 թ-ին պարտքի հարաբերական աստիճանն աշխարհում  կազմում էր համաշխարհային ՀՆԱ-յի 286%-ը, ապա մի շարք երկրներ ունեին պարտքի ավելի բարձր աստիճան՝ համեմատած համաշխարհային պարտքի միջինի հետ: Օրինակ Հոլանդիայում այն կազմում էր  ՀՆԱ-յի 687%-ը, Իռնալդիայում՝  681%-ը, Սինգապուրում՝ 628%, Դանիայում՝  537%, Ճապոնիայում՝  517%, Պորտուգալիայում՝  439%, Անգլիայում՝  435%, Շվեցարիայում՝ 415%, Բելգիայում՝  402%, Իսպանիայում՝ 401%:



Համաշխարհային տնտեսության լիդերների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մոտ պարտքի աստիճանն մի քանի անգամ ավելի փոքր էր համաշխարհային պարտքի միջին աստիճանից՝ կազմելով ՀՆԱ-յի  269 և  282%: 2014թ-ին Չինաստանի պարտքը կազմել է  28,2 մլրդ դոլար՝ համաշխարհային պարտքի  14,2%-ը: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական մի շարք երկրների պարտքի նման պատկերը կարող է ազդել ամբողջ աշխարհի տնտեսական և ֆինանսական վիճակի վրա:



Հետաքրքրական է, որ մի շարք զարգացած երկրներում պարտքի աստիճանը մի քանի անգամ բարձր է զարգացող երկրների պարտքի աստիճանից:



Ուսումնասիրության մեջ ներառված  47 երկրներից ամենաքիչ պարտքն ունի Արգենտինան՝ ՀՆԱ-յի 40%: Ամենաքիչ պարտք ունեցող երկրների խմբում են նաև  Նիգերիան՝ ՀՆԱ-յի 49%, Սաուդյան Արաբիան՝65, Պերուն՝ 70, Կոլումբիան՝ 82; Մեքսիկան՝ 93: Ռուսաստանը նույնպես ՀՆԱ-յի  100%-ից ցածր պարտք ունեցող երկրների շարքում է՝  88%: 



Աշխարհի տարբեր երկրների պարտքի ցուցանիշները զարմանալի օրինաչափություն  ունեն՝ ինչքան մեծ է պետության պարտքի աստիճանը, այնքան բարձր են վերջինիս ներդրումային և կրեդիտային ռեյտինգները: Այս տարի հունվարին Ռուսաստանի ներդրումային և կրեդիտային ռեյտինգը շատ ցածր գնահատվեց այն դեպքում, երբ վերջինիս պետական պարտքի ցուցանիշը բավականին փոքր է: Ստացվում է, որ պետական պարտքի բարձր ցուցանիշ ունենալու դեպքում պետությունը հայտնվում է    ներդրումային և կրեդիտային բարձր  ռեյտինգունեցող պետությունների շարքում և հակառակը: 


Շարունակելի

Նույն շարքից