Պատահարներ 

Արագածոտնի մարզում առևանգված աղջկա հետևից գնալիս Ford-ի վարորդը վթարի է ենթարկվել. Կա 2 զոհ, 2 վիրավոր

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. ուղևոր՝ 1949 թ. ծնված Ջ. Գ.-ը տեղում մահացել է:

1975 թ. ծնված Ա. Գ.-ը, ուղևորներ՝ 1981 թ. ծնված Լ. Կ.-ը, 1976 թ. ծնված Ս. Ֆ.-ը և 1970 թ. ծնված Գ. Գ.-ը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին:

Նույն շարքից