Մարտի 28-ին, ժամը 18:23-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 4-րդ կմ-ին Nissan Elgrand մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորներ` 1961 թ ծնված Ա. Շ.-ը և 1960 թ. ծնված Ա. Բ.-ը տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: