Պատահարներ 

BMW-ի մասնակցությամբ վթար՝ Բագրատունյաց պողոտայում. Կան տուժածներ

Ապրիլի 2-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են Opel մակնիշի 55 NN 335 և BMW մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից