Ռուսական Ուսսուրիսկում տանը բռնկված հրդեհի արդյունքում 6 զոհ կա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հավելելով, որ զոհերի թվում երեխա կա:
ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները 4 կնոջ և մեկ երեխայի դի են հայտնաբերել, մեկ տղամարդու դի էլ հայտնաբերել են լուսամուտի տակ: Ամենայն հավանականությամբ նա մահացել է հրդեհից փրկվելու համար լուսամուտից ցած նետվելու արդյունքում:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան, ենթադրվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացման արդյունքում: