Պատահարներ 

ՃՏՊ Կարճաղբյուր-Վարդենիս ավտոճանապարհին. կա տուժած

analitik.am

Հունիսի 21-ին, ժամը 04:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Կարճաղբյուր-Վարդենիս հատվածի 16-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Վ. Ե., ծնված 1952 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից