Պատահարներ 

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում

analitik.am

Հուլիսի 27-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուսա լեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:43-ին: Տուժածներ չկան

Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Նույն շարքից