Պատահարներ 

Ավտոմեքենան կողաշրջվել է. Վարորդը տեղում մահացել է

analitik.am

Հուլիսի 27-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝  ռուսական զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 4-րդ կմ-ին «Mercedes c180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1992 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Մեղրի քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից