Հուլիսի 28-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու զինվորական հավաքակայանի մոտակայքում այրվում է չշահագործվող վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել` 20:41-ին: Տուժածներ չկան:
Այրվել է չշահագործվող վագոն-տնակի ներսի երեսպատումը (մոտ 12 քմ):