Պատահարներ 

Գյուրզա և շահմար տեսակի օձեր են հայտնաբերվել

analitik.am

Հուլիսի 29-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 29-ին, ժամը 11:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից