Պատահարներ 

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել` նետվելով ձորը

analitik.am

Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան այգու արևմտյան հատվածում քաղաքացին անցել է երկաթե արգելապատնեշը և ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Քաղաքացի Ե. Մ.-ի (ծնված 1984 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Նույն շարքից