Պատահարներ 

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

analitik.am

Օգոստոսի 1-ին, ժամը 15:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:05-ին:

Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Յ. Ս.) ` ամբողջությամբ, ավտոմեքենայի վրա բեռնած մոտ 220 հակ անասնակեր և հնձած արտ՝ մոտ 300 քմ:

Նույն շարքից