Պատահարներ 

Հրդեհ Աշտարակ քաղաքում

analitik.am

Օգոստոսի 2-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և չբնակեցված վագոն տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 16:22-ին:

Այրվել են Ֆ. Ա.-ին պատկանող չբնակեցված մոտ 24 քմ վագոն տնակն ամբողջությամբ, մոտ 7 խմ տախտակ և մոտ 80 քմ խոտածածկույթ։

Նույն շարքից