Պատահարներ 

Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ տուժածներ չկան

analitik.am

Օգոստոսի 3-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան սահել է դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 84-րդ կմ-ին՝ Դիլիջանի ոլորաններում, «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Պ. Կ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից