Պատահարներ 

Հայտնաբերվել է մոտ 80 սմ շահմար տեսակի օձ

Օգոստոսի 3-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ (մոտ 80 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից