Պատահարներ 

Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը

analitik.am

Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից